-
21.04.2018|
21:33
«Լույս» հիմնադրամի 60 կրթաթոշակառուներ բաց նամակ են հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մտահոգություն հայտնելով, որ «ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից»:
-
20.04.2018|
01:23
1993 թ. ապրիլի 17-ին ծանր երկունքով լույս աշխարհ եկավ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը: Որպես փոխաբերություն չեմ ասում. ազգային, պետական, մշակութային, քաղաքական, իրավական առումով բացառիկ նշանակության փաստաթղթի ծնունդն իսկապես տառապանքով է եղել:
-
18.04.2018|
22:09
Երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին և դա հսկայական առավելություն համարեց:
-
18.04.2018|
14:16
Նկատի ունենալով, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:
-
16.04.2018|
13:42
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժումը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանի պետական մանկավարժական համալսարանում է։
-
13.04.2018|
13:34
Երևանի Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի դասվար Քրիստինե Մուշեղյանը և Պ. Յավուրովի անվան հ. 131 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Զաքարյանը մարտի 23-ից ապրիլի 2-ը Աբխազիայի Սուխում քաղաքում իրականացրել են հայկական 25 դպրոցների տարրական դասարանների դասվարների և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:
-
13.04.2018|
08:26
Իմ այս հրապարակումն ուզում եմ սկսել` վկայակոչելով Ֆյոդոր Դոստոևսկուն. «Ամբողջ աշխարհի երջանկությունը չարժե անմեղ երեխայի արցունքի մեկ կաթիլ»:
-
11.04.2018|
18:45
Երևանի պետհամալսարանում ապրիլի 11-ին հյուրընկալել էին «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի կազմակերպիչներին ու փորձագետներին։ Լրագրության ֆակուլտետի ուսանողների և լրագրությամբ հետաքրքրվող երիտասարդների համար «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի շրջանակներում անցկացվեց «Ժամանակակից լրագրությունը» թեմայով հանդիպում։
-
11.04.2018|
18:43
Հայաստանի Հանրապետության հիմնական և ավագ 13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը: Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում:
-
08.04.2018|
22:46
2018-ին լրանում է Թումո- ՀԲԸՄ համագործակցության երրորդ տարին: Հարյուրավոր դասընթացներ, առաջատար միջազգային մասնագետներից սովորելու հնարավորություն, կրթական և մշակութային միջոցառումներ, մտահորիզոնները լայնացնելու և ամենաարդիական ոլորտներում նվաճումների հասնելու հնարավորություն հազարավոր պատանիների համար. շնորհիվ երկու կազմակերպությունների համագործակցության այս ամենը իրականություն դարձավ Գյումրիի և Ստեփանակերտի ուսանողների համար: